Արցախի համայնքներում շարունակվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները շարժական խմբերի միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ղզցղզց

Արցախի առողջապահության նախարարությունը և Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ նախաձեռնությամբ շարունակում են իրականացնել Covid-19 համավարակի դեմ պատվաստումներ Արցախի Հանրապետության համայնքներում՝ շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով:

Հունվարի 22-ին պատվաստումներն իրականացվելու են հետևյալ համայնքներում՝

Իվանյան - 10:00-11:00

Նորագյուղ - 11:30-12:30

Հովսեփավան - 13:00-13:30

Լուսաձոր - 14:00-14:30

Այգեստան - 15:00-16:00

Բերքաձոր - 16:30-17:00

Արցախի առողջապահության նախարարությունն իրազեկում և հորդորում է նշված համայնքների բնակիչներին՝ ցուցաբերել ակտիվություն և պատվաստման համար նշված ժամին ներկայանալ շրջիկ կայաններ՝ անձնագրով: 

--00—ՍԳ