Դավթաշենցին մեքենայի զննության ժամանակ բուսական զանգվածով տարա և տոպրակ է նետել, պարեկները տեսել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Հունվարի լույս 17-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Կարապետ Ուլնեցու փողոցում կասկածելի «Մերսեդես» մակնիշի մեքենա էին նկատել։

Կանգնեցրել էին։ Վարորդը, որ Դավիթաշենում բնակվող 25-ամյա երիտասարդ էր, փաստաթղթերը ստուգելու ընթացքում մեքենայից բուսական զանգվածով պլաստմասսե տարա և պոլիէթիլենային տոպրակ էր նետել, ինչը չէր վրիպել պարեկների աչքից։ Պահպանելով դեպքի վայրը՝ նրանք օպերատիվ խումբ էին կանչել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը րոպեներ անց Կարապետ Ուլնեցու փողոցում էր։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, այդ թվում՝ բյուրեղանման զանգված և կաթուցիչներ։

25-ամյա երիտասարդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Ըստ նրա՝ բուսական զանգվածը մարիխուանա է, իսկ բյուրեղանմանը՝ այլ թմրամիջոց, որը գնել էր համացանցի միջոցով։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են։

--00—ԼՄ

Տեսանյութեր