Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են պայմանները. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Առայժմ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել։ Խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Քանի դեռ ստույգ մեխանիզմներ չեն ներդրվել, քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մարկարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում», - ասել է ԱԳ նախարարը։

--00—ԼՄ