Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակելուն. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 20,  24 News

Զախարովա

Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, աջակցում է կառույցի մանդատի համաձայն աշխատանքը շարունակելուն՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ձևավորվել են 2020 թվականից հետո։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս մոտեցումը կիսում են նաև Մինսկի խմբի գործընկերները, ինչն արտացոլված է նաև անցյալ տարվա դեկտեմբերի 7-ի հայտարարությունում։ Այժմ խումբը սպասում է կողմերի պաշտոնական արձագանքին միջնորդների տարածաշրջանային այցերը վերսկսելու կոչին, որպեսզի անմիջապես տեղում ծանոթանա իրավիճակին»,- նշել է նա։

 --00—ՄՀ