Արշակ Սադոյանն առաջարկում է ընդլայնված կազմով հրավիրել Սփյուռքի 7-րդ համաժողով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

նկար

Նախորդների թողած աղքատիկ ժառանգության և առաջին հերթին այս նորերի  ապաշնորհ, ազգադավ քաղաքականության պատճառով մենք այնքան ծանր պարտություն կրեցինք, այնքան ահավոր կորուստներ ունեցանք, որ հայտնվել ենք  այսօր օտարների քմահաճույքից կախված, կիսագաղութային այս ողբալի,   վիճակում: Հավատի կորուստը, հուսահատության ալիքը այժմ այնքան է աճել, որ օր օրի ավելանում արտագաղթողների քանակը: Իսկ դրսում գտնվողներն էլ  ոչ միայն այևս չեն հպարտանում, այլ սկսում են թաքցնել իրենց ազգային պատկանելությունը:

Արդյունքում ազգապահպանման, ուծացմանը դիմակայելու մեր կարողություններն են այնքան են նվազում, որ եթե այսպես շարունակվի աշխարհով մեկ սփռված մեր 10 միլիոն հայության, դարերի մեջ ապրող մեր ողջ ժողովրդի դիմակայելու, գոյատևման հարցն էլ ամբողջությամբ կվտանգվի:  

Շատ ցավալի է, որ այս պայմաններում էլ իշխանավորները հաճախ են  ժողովրդի անունը շահարկում: Հայ ժողովուրդը հայաստանաբնակները չեն միայն: Մեր ազգակիցների քանակը աշխարհում արդեն երեք անգամ ավելին է դարձել այս երկրի բնակչությունից: Եւ եթե նույնիսկ մի կողմ թողնենք ահաբեկման, ընտրողներին մոլորեցնելու, վարչական ռեսուրսների չարաշահման, նախկինների վերադարձով անընդհատ ահաբեկելու այն բոլոր դեպքերը, որոնց մենք ականատես ենք եղել՝ պարզից էլ պարզ է մնում մի բան՝ այս իշխանությունները ընդամենը հանրապետության ընտրողների մի մասի ձայներով են ընտրվել և բոլորովին իրավունք չունի մեր ողջ ժողովրդի անունից խոսելու:

Եւ ակնհայտ է, որ առանց աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների կարծիքը հաշվի առնելու, առանց նրանց ներկայացուցիչների հետ քննելու, առանց նրանց հավանությունը ստանալու նրանք լիազորված չեն ընդհանուրին առանչվող հարցեր լուծելու, մեր ապագայի վրա ազդող որոշումները միայնակ ընդունելու:

Այժմ թկուզ ուշացումով ուղակի անհրաժեշտ է թույ չտալ դա: 

Համազգային քննարկումների, համագործակցության, փոխհամաձայնեցված որոշումերի ընդունման, անհրաժեշտությունը ներկայումս առավել քան կարևորվում է նաև այն պատճառով, որ սակավաթիվ բնակչությամբ, խիստ ցածր արտադրողականություն ունեցող տնտեսությամբ մեր երկիրը առանց օտարներից նոր կախման մեջ ընկնելու, միայն իր ուժերով, մեկ է առաջիկա տասնամյակում էլ չի կարողանալու այս պաըերազմի պատճառով առաջացած մոտ 15 միլիարդ դոլարի հասնող կորուստները վերականգնել, իր պաշտպանական համակարգը քիչ թե շատ արդիականացնել, ոտքի կանգնել, դուրս գալ այս ծանր վիճակից:

Պետք է գնալ այլ ճանապարհով: Եւ մենք դրա հնարավորությունը այժմ էլ դեռ ունենք: Հեռակապի, հեռահորդակցման, 21-րդ այս դարում մեծ Սփյուռք ունենալն էլ իր շատ մեծ առավելություններն ունի: Մեր հավաքական ուժը այդքան էլ փոքր չէ: Աշխարհով մեկ մենք 10 միլիոն ենք: Եւ համատեղելով ջանքերով մենք բոլոր հնարավորությունները ունենք դուրս գալու այս փոսից, մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը գրավել աշխարհում:  Առավել ևս երբ այդ ուղությամբ արդեն կան հստակ մշակված ծրագրեր, որոնք մեծ ծախսեր չեն պահանջում և կյանքի կոչելու համար պետք էր միայն ի մի բերել, ամբողջացնել գումարային մեր ողջ ներուժը: Եւ օգտվելով դարի ընձեռած այս նոր հնարավորություններից, աշխարհով մեկ ձևավորել նպատակային գործունեության ունակ, հեռակառավարվող համազգային կառույցների մի այնպիսի մաձույլ, հզոր համակարգ՝ իր կենտրոն մայրաքաղաք Հայաստան պետությամբ, որը հնարավորության կտա ոչ միայն հաղթահարել այս ճգնաժամը, այլ պայմաններ կստեղծի նաև, որ ամենուր մեր ազգակիցները ապրեն ավելի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով:

Շարունակելի. 

Հարգելի գործընկերներ. Այս ծանր վիճակում իրոք մենք այևս այլ ելք չունենք: Պետք է համագործակցության, փոխօգնության կազմակերպման համազգային այդ համակարգը վերջապես կազմավորվի: Եւ դրա համար էլ պետք է կարողանանք հասնել նաև նրան, որ ՀՀ-ում էլ արմատական բարեփոխումներ արվեն, ձևավորվի բոլորի վստահությունը վայելող իշխանություններ: 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական հնարավոր բախումներից խուսափելու, այսպես ասված, օրինական ճանապարհով խնդիրը լուծելու համար ակնկալելով կազմակերպչական հարցերում Ձեր անմիջական  աջակցությունը, որպես առաջին քայլ առաջարկում ենք՝ 

Ներգրավելով հանրապետության, Արցախի, համազգային ազդեցիկ կառույցների ներկայացուցիչներին, Սփյուռքահայ հեղինակավոր անձանց, պայմաններ ստեղծել, պահանջել, պարտադրել, որ առաջիկայում, հնարավորինս ընդլայնված կազմով հրավիրվի Սփյուռքի 7-րդ համաժողովը: 

Եւ եթե այն լավ կազմակերպվի, ապա պահանջվող քննարկումներից հետո, հաշվի առնելով դեռ 6-րդ համաժողովում՝ վերը նշված համակարգի կազմավորման մասին ընդունված որոշումները (հաջորդ անգամ ես ավելի մանրամասն դրան կանդրադառնամ), նա Իր կազմից նախ կնտրի, թեկուզ ժամանակավոր Համազգային խորհուրդ և նրա վրա պարտավորություն կդնի սկսել վերջապես նշված համակարգի ձևավորումը: Այնուհետև այսօրվա իշխանություններից կպահանջի, որ Հայաստանը, որպես բոլոր Հայերի հայրենիք այժմ գոնե իր վրա վերցնի կենտրոնի, մայրաքաղաք պետության գործառույթները, իր Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի պահանջվող բարեփոխումները Կատարի, պայմաններ ստեղծի, որ մեր բոլոր հայրենակիցները կարողանան առանց խոչընդոտների ընտրություններին մասնակցել, կարողանան ընտրել և ընտրվել: Եւ բնական է, որ դրանից հետո, արդեն փոխված, ընտրակարգով պետք է հրավիրվի նոր արտահերթ ընտրություններ և վերջապես ձևավորվի ընդհանուրի վստահությունը վայելող, կարող իշխանություններ:     

Համոզված ենք, որ Դուք կցանկանաք մասնակցել իրավիճակի շտկման հնարավորությունը տվող այս գործընթացին: Մեզ հետ կարող եք կապվել 094406689 հեռախոսահամարով, նյութեր ուղարկել [email protected] հասցեով:

Հարգանքով՝ Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ

Արշակ Սադոյան     

--00—ԼՄ