ՀՀ-ում ատոմային էներգաբլոկներ կկառուցվեն․ «Ռոսատոմ»-ն ու ՀԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

նկար

Դուբայում «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության մասին։

Ըստ Ռոսատոմի մամուլի ծառայության՝ պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ Օվերսիս» ԲԲԸ-ի (Ռոսատոմ պետական ​​կորպորացիայի մաս) նախագահ Եվգենի Պակերմանովը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու համար։

--00—ԼՄ