Ադրբեջանցիները սյունեցի հովվի մոտ 400 ոչխարները դեռ չեն վերադարձրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Հասարակական

Ադրբեջանական կողմը դեռևս չի վերադարձրել հունվարի 13-ին գերեվարված ու նույն օրը հետ վերադարձված հովվի ոչխարները։ Այս մասին 24News-ը տեղեկացավ 3 աղբյուրից։

«Բանակցությունները դեռևս շարունակվում են ռուսական կողմի միջնորդությամբ», - ասաց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Տեղ գյուղի բնակիչ, 1969 թվականին ծնված Սուրիկ Մաթևոսյանը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցնելիս է եղել իր ոչխարներին։ Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով նրան, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150 մետր, և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղղությամբ` իրենց հետ տանելով 400-450 ոչխար: Հովվիվը նույնը օրը ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձել էր, սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի վերադարձել ոչխարները։

--00--ԿԿ

Տեսանյութեր