Լավրովի «ապտակը» Ալիևին. ՌԴ-ն թույլ չի տա ԼՂԻՄ Ադրբեջանի կազմում. Հայկ Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ՌԴ-ն ասում է հետևյալը, որ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում չի լինելու, գումարած Շահումյան, Գետաշեն, Մարտունաշեն, Շուշի և Հադրութ: Անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի, Արցախի հարցի կարգավորումն առանձին գործընթաց է և կապ չունի ՀՀ-ի հետ սահմանազատման և սահմանագծման պրոցեսի հետ, այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան հաղթական էյֆորիայի մեջ փորձում են ամեն ինչ անել, որ ՌԴ-ն լռի և իրենց խոսքն անցնի, բայց ՌԴ-ի կողմից փաստորեն դիվանագիտական լեզվով գոտկատեղից ներքև հարված ստացան և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը:  

Բանախոսի պնդմամբ, եթե Ալիևը շարունակի իր ընդգծված հակառուսական կեցվածքն ու հայտարարությունները, չի բացառվում, որ Ադրբեջանում հեղափոխություն տեղի ունենա:

Նահապետյանը խոսել է նաև աշխարհաքաղաքական զարգացումներից՝ նշելով, որ ԱՄՆ օպերացիան ձախողվեց, ՌԴ-ն ծնկի բերեց ԱՄՆ-ին, Ուկրաինայի հարցը լուծված է:

Մանրամասները՝ տեսանյութում: