Իջևանի բնակիչը Opel-ով բախվել է քարերին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

․

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 22-ամա Թաթուլ Ազատյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 122 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել քարերին: 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Թ. Ազատյանն ու նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 22-ամյա Արիս Մատինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Թ. Ազատյանն աշխատում է «Ապագա Ռեզորտ»-ում՝ որպես ձիավար։ 

--00--ԱՀ