Էջմիածնի խոզաբուծարանի տարածքում այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

․

Հունվարի 20-ին, ժամը 18:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի խոզաբուծարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:10-ին: Խոզաբուծարանի տարածքում այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

--00--ԱՀ

Տեսանյութեր