Երևանում 20-ամյա աղջիկը ցած է նետվել 3-րդ հարկի պատուհանից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

ցած

Հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած, գրում է shamshyan.com-ը:

Շտապօգնության աշխատակիցները վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են:

Ըստ նախնական տեղեկության՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Փաստի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

--00—ԼՄ