Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը կտևի 10-12 տարի. մասնագետները կվերապատրաստվեն ՌԴ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նոր ատոմ

Հայաստանում, ինչպես արդեն հայտնի է, «Ռոսատոմ»-ը նախատեսում է կառուցել նոր ատոմակայան: Վերջինիս մասնագետները կվերապատրաստվեն Ռուսաստանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Գործող ՀԱԷԿ-ի ռեսուրսը երկարացվել է մինչև 2026 թվականը, որից հետոկլինի երկրորդ երկարաձգում ևս 10 տարով։ Նա նշել է, որ նոր կայանի շինարարությունը կտևի մոտ 10-12 տարի։

«Այդ ժամանակ հարց կծագի նոր ատոմակայանի կադրերի դարբնոցի հետ կապված, դրանք ռուսական բուհեր են»,-ասել է նա և հավելել, որ գործող կայանում մասնագետները վերապատրաստվել և վերպատրաստվում են և բարձրացնում են իրենց որակավորումը ռուսական հենց բուհերում: 

Նա նաև ասել է, որ Հայաստանը դիտարկում է «Ռոսատոմ»-ի կողմից հանրապետությունում ռուսական նախագծով ցածր հզորության ատոմակայանի կառուցման հնարավորությունը։

«Դիտարկվել է փոքր կայանների հարցը... «ԳեոՊրոՄայնինգ-Արմենիա» համալիրի համար Զանգեզուրում նման կայան կառուցելու հնարավորություն կա»,- ասել է Մարտիրոսյանը։

Ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերությունը և Հայաստանը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների շինարարության ոլորտում համագործակցության մասին, որում ընդգծվում է, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և ՀԱԷԿ-ի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել՝ համագործակցելու ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորության մշակման գործում: 

--00—ԼՄ