ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ»,- ասել է Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հետ զրույցի շրջանակում։
--00—ԼՄ