Արցախի ճանապարհները դժվարանցանելի են. ՆԳՆ ծառայողները ապահովում են երեխաների տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա

Արցախի ներքին գործերի նախարարության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում, ապահովել անվտանգ երթևեկը, իսկ դպրոցամերձ տարածքներում՝ երեխաների տեղաշարժը։

Ձյան տեղումներից հետո Հանրապետության քաղաքային բնակավայրերում ճանապարհները դժվարանցանելի են դարձել ոչ միայն վարորդների՝ այլև քաղաքացիների համար։

Հաշվի առնելով, որ առավոտյան ժամերին ճանապարհներին դեռևս առկա է մերկասառույց, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ և ծառայությունների ղեկավարների հրահանգով, ոստիկանական և փրկարարական վերակարգերն առավոտյան ժամը 8-ից անցել են ուժեղացված ծառայության։

ԱԻ պետական ծառայության փրկարարներն ապահովել են դպրոցականների անվտանգ տեղաշարժը՝ ուսումնական հաստատությունների մերձակա խաչմերուկներում և մոտակայքում, իսկ ճանապարհային ոստիկանության ծառայողներն ապահովել են ավտոմեքենաների անխափան տեղաշարժը։

Արվել է առավելագույնը՝ բացառելու երեխաների կյանքին ու առողջությանը վտանգող ցանկացած իրավիճակ և նվազագույնի հասցնելու ճանապարհատրանսպորտային պատահարները:

Այդ նպատակով ՆԳ նախարարությունը կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել երեխաներին դպրոց գնալիս ու վերադարձին, կատարել երթևեկը կարգավորող ՆԳՆ ծառայողների ցուցումները:

Վարորդներից պահանջվում է ուշադիր ու զգոն լինել դպրոցների շրջակայքում, չգերազանցել սահմանված արագությունը, անհարկի կայանումով չխոչընդոտել երթևեկությունը:

--00—ՍԳ

Տեսանյութեր