Ճիշտ չենք համարում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ընթացող զարգացումները․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 21,  24 News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ռուս-ուկրաինական լարվածության մասին հարցին, ասել է, որ իրենց վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունը: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

«Ռուսաստանի և Ուկրինայի միջև ընթացող զարգացումները ճիշտ չենք համարում: Մենք, որպես 2 կողմերի հետ էլ հարաբերություններ ունեցող երկիր, վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունն ու այդպիսի հոգեբանության ի հայտ գալը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա խոսել է նաև Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին՝ ասելով. «Մեր ցանկությունն այն է, որ կարողանանք կազմակերպել պարոն Պուտինի ու պարոն Զելենսկիի հանդիպումը: Այդ առումով շատ ենք կարևորում թե՛ իմ Ուկրաինա կատարելիք այցը և թե՛ պարոն Պուտինի կատարելիք այցը Թուրքիա: Փետրվարի սկզբին այցելելու եմ Ուկրաինա: Այդ ընթացքում կշարունակենք շփումները նաև պարոն Պուտինի հետ»:

 

 --00—ՄՀ