Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում: 2021 թվականի մայիսից, երբ թշնամու զորքերը մտան Հայաստանի սուվերեն տարածք, մենք քարոզում ենք համախմբում և բոլոր կարող ուժերի մեկտեղում՝ ընդդեմ մեր մարտահրավերների:

Այդ օրակարգով դուրս մնացինք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բայց շարունակեցինք մնալ այդ մոտեցման ջատագովը: Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ, որին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները։

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստվում է Արցախի կառավարմանը ներգրավել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի փորձառու կադրերին, ինչպես նաև նախկին նախագահներին։

Մյուս շաբաթ այս գործընթացը կմեկնարկի, ինչը նշանակում է, որ Արցախում համախմբան մեկնարկը տրված է` ընդդեմ եղած մարտահրավերների և հանուն Արցախի: Մնում է, որ նույն գիտակցումը նաև Հայաստանի Հանրապետություն հասնի»:

--00—ԼՄ

Տեսանյութեր