Անտառային ոլորտի խնդիրներին ուղղված օրենսդրական բարեփոխումներ կլինեն. Սիմինդյանը քննարկել է հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ։

Խորհրդակցությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալները, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Անտառային կոմիտեի նորանշանակ նախագահը և կոմիտեի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Քննարկվել են անտառների կայուն կառավարմանը, պահպանությանը, պաշտպանությանը, դրանց վերականգնմանը և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։

Անտառային ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված քայլերը պետք է համակցված լինեն հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին նախաձեռնվում են մի շարք օրենսդրական բարեփոխումներ և համալիր ծրագրեր։

--00—ԼՄ