Առողջապահության փոխնախարարն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

ղզցղզց

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի հետ այսօր այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ վերջիններս շրջել են բուժկենտրոնի ընդհանուր մանկաբուժական, վիրաբուժական, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքներում, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, հագեցվածությանը, մատուցվող բուժօգնության ծավալին և նախատեսող ծրագրերին:

Նախարարի տեղակալն այցելել է նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն կենտրոն, հետաքրքրվել բուժում ստացող երեխաների առողջական վիճակով:
Քննարկվել է կորոնավիրուսի նոր շտամներին դիմակայելու հարցում մանկաբուժական թիմի պատրաստվածությունը, քանի որ նոր շտամի դեպքում թիրախավորված են նաև երեխաները:

--00—ՍԳ

Տեսանյութեր