Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 22,  24 News

կորոնավիրուս

Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը։ Առաջին դեղաչափն ստացել է 73 000, երկրորդը՝ 58 838 բնակիչ։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը Գյումրու պոլիկլինիկաների տնօրենների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ազգաբնակչության պատվաստումային ընդգրկվածությանն ու ցուցանիշներին՝ կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակի առավել ինտենսիվ աշխատանքը։

Մարզում ընթացքի մեջ է նաև COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու գործընթացը։

  --00—ՄՀ