Այսօր Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 22,  24 News

վրաստան

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ այսօր Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Գրել է 1TV.ge-ն։

Կենտրոնի տվյալներով՝ այս անգամ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ և այն գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 04:46-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ (ML):

Այսօր եւս երկու երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Սամեբայի մոտ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ 3.1 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիի ժամանակով 02:28-ին, իսկ 3.0 (ML) երկրաշարժը՝ Թբիլիսիի ժամանակով 02:37-ին:

  --00—ՄՀ