ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը սահել է ձորը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 22,  24 News

աին

Հունվարի 21-ին, ժամը 19։14-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ երկու ավտոմեքենա սահել են դեպի ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարավանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, իսկ «Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել դեպի հարակից ձորը։

«Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Գ․-ն (ծնված 1956 թ.) և Ն․ Բ․-ն (ծնված 1989 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

  --00—ՄՀ