Ուկրաինայի ուժայինները հրաձգության վարժանքներ են անցկացրել Դոնբասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Աշխարհ

Ուկրաինայի հրետանավորները հրաձգության վարժանքներ են իրականացրել Դոնբասում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին։

Միացյալ ուժերի օպերացիայի շտաբի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ստուգվել է հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը:

«Հրետանավորները հաջողությամբ են լուծել իրենց առաջ դրված խնդիրները՝ ոչնչացրել են հակառակորդի պայմանական տեխնիկան և անձնակազմը, ինչպես նաև ուղղաթիռները թռիչքուղիների վրա»,-ասվում է  հաղորդագրությունում:

--0--ԿԿ