Ըստ Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Աշխարհ

Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, դա փաստ է։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ»-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախը:

Շյոնբախը նաև ասել է, որ Վրաստանը համապատասխանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին, բայց նրա միանալը դաշինքին «խելամիտ չէ»: Ըստ փոխծովակալի՝ Հնդկաստանը և Գերմանիան Ռուսաստանի կարիքն ունեն՝ Չինաստանին դիմակայելու համար:

--0--ԿԿ