Էրեբունիում կառուցվող եկեղեցու բակի վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Հասարակական

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը ցրտահարվել է։  

Տեսանյութեր