Առանց QR կոդ հյուրանոց կամ ռեստորան չես կարող մտնել. գործո՞ւմ են նոր սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Առողջապահության նախարարի հրամանով այսօրվանից ուժի մեջ են մտել հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները։

Համաձայն հրամանի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ցույց են տվել պահանջվող ծածկագիրը, ինչպե՞ս են վերաբերվում նոր որոշմանը։ «Անիմաստ որոշում է», - ասաց քաղաքացիներից մեկը։ Մյուսն ասաց, որ նորմալ է վերաբերվում նոր սահմանափակմանը։ «Պետք է, ուրեմն պետք է», - նշեց նա։ Մի մասն էլ նույնիսկ տեղյակ չէր նոր սահմանափակումներից։

Նշենք, որ տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր