Գեղարքունիքում մի «Lexus»-ը մյուսի համար վթարային իրավիճակ է ստեղծել, վերջինս բախվել է խողովակներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

նկար

Հունվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմանում Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 32-ամյա Մհեր Սեդրակյանը իր վարած Lexus-350  մակնիշի ավտոմեքենայով, Սարուխան-Գանձակ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա խողովակներին, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի և հասակակից Իշխան Բոզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:  

Ճանապարհային  ոստիկաններն ու ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ վթարի պատճառը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Նարեկ Մովսեսյանի կողմից վարած Lexus GX-470 մակնիշի ավտոմեքենայով անզգուշաբար Մ. Սեդրակյանի համար վթարային իրավիճակ ստեղծելը:   

նկար

--00—ԼՄ