ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ որոշ հատվածներում մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

սառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Անվաշղթաների կիրառման դեպքում Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ 

Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ՄՀ