Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News  

կորոնավիրուս

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 7 947 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 550 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 35 082 թեստ, այստեղից 20 608-ը արագ, իսկ 14 474-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 22,65 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 13,08 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 16,61 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 059 392 դեպք, որից 967 585 հիվանդ ապաքինվել է, 14 732-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 658 343 պատվաստում, օրական՝ 1 550։

Երեկ, հունվարի 23-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 9 696 նոր դեպք, ապաքինվել է 5 408 պացիենտ, մահացել 28 մարդ:

  --00—ՄՀ