Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 150 կարգապահական տույժեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News

տռռեգտեռգ

2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 899 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 150 կարգապահական տույժեր, այդ թվում՝

- հայտարարվել է «Նկատողություն»`  99,                                   

- հայտարարվել է «Խիստ նկատողություն»`  25,

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝  1,

- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝  1,

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից`  24:         

 

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և  նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 47 նյութեր: Դրանցից

  • 3-ով նյութերը քննարկման փուլում են,
  • 16-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ բողոքի, 2-ը՝ վաղեմությունն անցնելու, 13-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով),
  • 28-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
  • 7-ը կարճվել են /2-ը՝ գործուն զղջալու, 5-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով/,
    • 1-ը միացվել է,
    • 17-ը գտնվում են նախաքննության փուլում,
    • 3-ն ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում։

 

2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 29 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 28 նյութ:

Քննարկման արդյունքներով ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 27 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր. 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 6 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 20 ծառայող ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ որոշվել է ոստիկանության 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։

--00--ՍԳ

Տեսանյութեր