Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել՝ գողության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Սայաթ

Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակում՝ գողության կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ նա բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին և փոխանցվել նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ Շիրինյանը բերման էր ենթարկվել, սակայն շուրջ 1,5 ժամ փաստաբանը տեղեկություն չի ունեցել՝ որտեղ է գտնվում Շիրինյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փաստաբանը գնացել է Մարտունի, որտեղ և գտնվում էր Շիրինյանը։

--00--ԱՀ