180 երկրների թվում ՀՀ-ն ԿԸՀ-ով Հորդանանի, Հունաստանի, Նամիբիայի հետ 58-ից 61-րդ տեղերում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

կըհ

Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի՝ 2021 թ․-ի արդյունքները, որում ներկայացված է Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող արդյունքների ամփոփ նկարագիրը։

«Հայաստանի ԿԸՀ արժեքը 49 միավոր է, այն անփոփոխ է մնացել նախորդ տարվա համեմատ։

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2021 թ. աղյուսակում Հայաստանը Հորդանանի, Հունաստանի և Նամիբիայի հետ կիսում է 58-ից 61-րդ տեղերը։

Արևելյան Եվրոպա և կենտրոնական Ասիա տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է 2-րդ տեղը:

Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարևաններից՝ Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից135-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր)

Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գնահատում և դասակարգում է պետությունները/տարածքները՝ ըստ փորձագետների և գործարար ոլորտի ղեկավարների կողմից հանրային ոլորտի (պետական և համայնքային մարմիններ) կոռումպացվածության ընկալման: Այն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից անցկացված 13 հարցումների և գնահատումների` կոռուպցիային առնչվող տվյալների համադրությամբ: ԿԸՀ-ն կոռուպցիայի վերաբերյալ աշխարհում ամենից լայնորեն գործածվող ցուցանիշն է»։

--00—ԼՄ