24–ամյա վարորդը Ford -ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Nissan March-ին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

վթար

Հունվարի 24-ին,  վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանը իր վարած  Ford մակիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Նարեկ Ամիրյանին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթից հետո Ford-ը բախվել է կայանված Nissan March-ին:

  --00—ՄՀ