ՀՀ-ն կարևորում է Հս․ Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումը. Փաշինյանի ուղերձը՝ Կովաչևսկիին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Դիմիտար Կովաչևսկիին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հաջողության լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

--00—ԼՄ