ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սոցփաթեթի հատկացման կարգում իրականացված լայնածավալ փոփոխությունների շրջանակում՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից սոցփաթեթի շահառուն կարող է օգտվել նաև թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից, այդ թվում՝
- ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով.
- ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ).
- ատամի հեռացում` ըստ ցուցումների.
- սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված։
Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
--00—ԼՄ