Հիփոթեքային վարկի տոկոսագումարների վերադարձման էլ. հարթակից օգտվելու քայլերի հաջորդականություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձման դիմումներն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ պատրաստվել է ևս մեկ տեղեկատվական հոլովակ: Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը:

Անիմացիոն տեսահոլովակում ներկայացված են եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցման, ինչպես նաև էլեկտրոնային հարթակում դիմումն առցանց ուղարկելու քայլերի հաջորդականությունը
--00--ՍԳ