Շենգավիթի ոստիկանները մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին ու մարիխուանա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

Հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 22-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի 28-ամյա երիտասարդի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի մեքենայում։

Հայտնաբերվել է 1 գրամից ավելի մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, մոտ 27 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և առանց գրառման դեղահաբ: Հայտնաբերվածներն առգրավվել են։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

--00--ՍԳ