Նորակոչիկների հետ անցկացվում են մարտական պատրաստության պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

․

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ:

Նորակոչիկ զինծառայողները նախապատրաստվում են զինվորական երդման հանդիսավոր արարողությանը, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին և անվտանգության պահպանման կանոններին, մասնակցում շարային պարապմունքների։

--00--ԱՀ