Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24Newsշ

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չանքայա նստավայրում ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուին։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Հանդիպման մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Hüriyyet թերթը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի աշխատակազմում արտաքին քաղաքականության վերաբերյալ փակ քննարկումներին, հայտնել էր, որ Անկարան ծրագրում է թռիչքներ բացել Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային հարաբերությունները Երևանի հետ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են հանդիսանում մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանը Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի կտրուկ արձագանքին։

--00--ԱՀ