Արմեն Սարգսյանը որքան էլ չքմեղանա, նա պատասխանատու է այն իրականության համար, որում մենք հայտնվել ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

«Նախորդ երկու նախագահների շրջանում ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել է արտաքին քաղաքական օրակարգի կարևորագոյն առաջնահերթությունը։ Այն չի բաժանվել Արցախի հիմնախնդրից, և երբ ասում է, որ հայ դատը երբեք չի եղել առաջնահերթություն, վնասում  է  Հայաստան - Սփյուռք հարաբերությունները, նախապատրաստելով Թուրքիայի հետ կործանարար համաձայնագրին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Խոսելով Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին, պատգամավորը նշեց, որ նախագահի ներկայություն, որպես քաղաքական միավոր, չի զգացվել։

«Արմեն Սարգսյանը որքան էլ չքմեղանա, նա պատասխանատու է այն իրականության համար, որում մենք հայտնվել ենք: Ինքը Սահմանադրության երաշխավորն էր, երեք տարի երկիրը կործանվեց՝ մենք նրա ձայնը չլսեցինք, բայց գալու է պատասխանատվության ժամը»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։