Տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

տռռեգտեռգ

Տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Որպես օրինակ նա բերել է Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերությունները՝ հիշեցնելով, որ երկու երկրների միջև պատերազմներ են եղել, զոհվել են միլիոնավոր մարդիկ, փոխադարձ ատելություն և թշնամանք է եղել, սակայն այսօր այս երկու երկրները բարեկամ են, հպարտ են իրենց պատմությամբ ու մշակույթով։

«Այս փորձը հետաքրքիր եմ համարում Ադրբեջանի և Հարավային Կովկասի համար։ Մաղթում եմ, որ ձեր սերունդը խաղաղություն հաստատի ձեր տարածաշրջանում, հասնի խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ճիշտ է, խաղաղությունը դեռ վերջնականապես հաստատված չէ, դա դժվարին ճանապարհ է՝ թակարդներով, բայց երբեք տարածաշրջանում խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան հիմա»,- ասել է դեսպանը։

--00--ՍԳ