Երևանյան լճում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

տռռեգտեռգ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 25-ին, ժամը 17։58-ին տեղեկություն է ստացել, որ Երևանյան լճում դի է հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները դին դուրս են բերել լճից։

--00--ՍԳ