Պահեստից գողություն էր արել ու բռնվել. ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

Հունվարի 21-ին, ժամը 9.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Քոչինյան փողոցում գտնվող մի ընկերության պահեստից գողություն են արել:

Օպերատիվ խումբը մեկնեց նշված փողոց։ Հունվարի 20-ից 21-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին պահեստի դռան փականը և գողացել էլեկտրական սարքավորումներ ու այլ ապրանք։

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Մայակ թաղամասի 34-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նա ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:

--00--ԱՀ