Ալեն Սիմոնյանը մեքենայում չի եղել, նա վարորդներին զգուշացրել է՝ խախտման դեպքում կազատվեն աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերի՝ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում:

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»։

Տեսանյութը՝ այստեղ։

--00—ԼՄ