Ոչխա՛ր, անասո՛ւն, քո ծնողն ա անտակտ ոչխարը․ կռիվ հանձնաժողովի նիստում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Ազգային ժողովում ՀՌԱՀ անդամի թեկնածության քննարկման ժամանակ վիճաբանություն է ծագել «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուբիկ Հակոբյանի և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրելյանի միջև։

Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել Ռուբիկ Հակոբյանին շարունակելու իր ելույթը, պահանջել է անջատել ձայնը։ Երբ Ռուբիկ Հակոբյանը պահանջել է ցույց տալ կանոնակարգ հոդվածը, համաձայն որի՝ զրկում են իրեն ձայնից, Սիսակ Գաբրիելյանն պատասխանել է՝ «կգնաք, դատարանում կանեք», որից հետո փոխադարձ վիրավորանքներով լեզվակռիվ է սկսվել ՔՊ-ական պաշտոնյայի և ընդդիմության թեկնածուի միջև։

Մանրամասները՝ տեսանյութում։