COVID-ով վարակման դեպքում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ»-ում արտածվում է կարմիր «QR» կոդով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Կորոնավիրուս

COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»,- ասված է հաղորդագրությունում։

--00--ԿԿ