«Վեոլիա Ջուր»-ի 2 աշխատակցի դուրս են բերել դիտահորից. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

տռռեգտեռգ

Երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 16։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փանիկ գյուղի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող դիտահորում աշխատանքներ կատարելու ընթացքում 2 աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է, և տուժածներից մեկին դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվ են գործել նաև Արթիկի հվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։  Դիտահորից դուրս է բերվել նաև մյուս քաղաքացին, ովքեր տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։  Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու Խաչատրյանի գլխավորությամբ։  Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են 58-ամյա Հ. Ադամյանը և 64-ամյա Կ. Կալաջյանը։

Վերջիններս տեղափոխվել են ածխաթթու գազից թունավորման նախանշաններով։  Կ. Կալաջյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Հ. Ադամյանինը՝ միջին ծանրության։ 

--00--ՍԳ