Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

եխ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2022 թ. ձմեռային նստաշրջանի ընթացքում այսօր ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահ:

--00—ՄՀ