Հունվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի զինվորականների համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

գազանանոց

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Երևանի կենդանաբանական այգին իր դռները կբացի զինվորների, ենթասպայական, սպայական և բարձրաստիճան զինվորականների և/կամ իրենց ընտանիքների առաջ՝ համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում։

Կենդանաբանական այգի անվճար մուտք կգործեն այն սպաները, զինվորները կամ իրենց ընտանիքները, որոնք կունենան համապատասխանաբար սպայական վկայական կամ զինվորական գրքույկ (կարող է լինել նաև փաստաթղթի լուսանկար կամ պատճեն):

Այգին բաց կլինի ժամը 10:00- 18:00-ն։

--00--ԱՀ