Անհետ կորած տղամարդու դին հայտնաբերվել է Երևանյան լճում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

Հունվարի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանյան լճում դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներն ու փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել և դուրս են բերել մոտ 40 տարեկան տղամարդու դի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 2021 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 48-ամյա Արսեն Ղազարյանն էր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

--00—ՄՀ