Վրաստանում կորոնավիրուսով վարակման բարձր ցուցանիշը պահպանվում է․ 17 հազարից ավելի դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

կորոնավիրուս

Հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 484 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 110 168-ն են:  Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 699 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 981 531 մարդ։

Վարակից մահացել է ևս 27 մարդ, ընդհանուր՝ 14 840:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 23.87%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 16.51%, վերջին 7 օրվանը՝ 20.58%:

--00—ՄՀ